Մեկ տարի առաջ Թերթերի շրջանի գրեթե բոլոր գյուղերը դատարկվել էին ու առանց էլեկտրականություն էին մնացել: Փառք ու պատիվ մեր հրետանավորներին: Ադրբեջանական բանակի ոչ պրոֆեսիոնալ մարտավարության արդյունքում Թերթերի շրջանը զգալի վնասեր է կրել: Մինչև այժմ Իլհամ Ալիևի համար այդ շրջանի մասին խոսելը փակ թեմա է:
Եվլախի շրջանի մեկ-երկու ճանապարհ ու տներ կառուցելով բնակչությանը փորձում է շեղել ամենակարևոր թեմայից: Իսկ այդ ընթացքում Թերթերի շրջանի սահմանապահ զորամասերում հերթական զինվորն են զոհվում , սպանվում, ինքնասպան լինում: Մի քանիսիմ մասին նույնիսկ երկրի պաշտպանության նախարարությունը չի հայտնում, դրանց դիակները թաղվում են սուս ու փուս, միայն հարազատների ներկայությամբ:
Այդ իրավիճակի մասին բարձրաձայնում են միայն ադրբեջանական ընդդիմադիր կայքերը, որոնք շուտով կարգելափակվեն երկրի կառավարության պահանջով:
Meydan TV-ին հայտնում է, որ Թերթերի շրջանի զորամասերից մեկում մահացել է, Սաբիրաբադի շրջանի Քուրքենդի գյուղի բնակիչ, 1998 թվականին ծնված Զեյնալ Ալեքբերովը: Նա իբր մահացել է ծառայողական պարտականությունները կատարելիս: Սակայն ընդդիմադիր կողմը չի հավատում պաշտոնական այս տեսակետին, Ալեքբերովը կամ զոհվել է կամ սպանվել սեփական բանակի զինծառայողների կողմից:

 

Աշոտ Ասատրյան