Հետաքրքիր զարգացումներ են ընթանում եվրոպական քաղաքական հարթակներում: ԵԽԽՎ-ն իր մոնիթորինգի ներքո է առել Թուրքիային մի կողմից, չի հանդուրժում մի քանի անձանց կողմից Վեհաժողովը մի քանի անձ-գործիքների միջոցով ադրբեջանական կրքերին ծառայեցնելու գործընթացը մյուս կողմից: Ագրամունտը հրաժարական կտա։

 

Սրան զուգահեռ՝ Հայաստանում ԵՄ ներկայացուցիչն է հայտարարել, որ սկսվում են դեպի Եվրոպա հայաստանցիների մուտքի դյուրացման բանակցությունները:
Ակնհայտ է ՝ Եվրոպային քրիստոնյաներ են պետք համատարած մուսուլմանիզմը բալանսավորելու համար:

 

Հույժ կարևոր է այս պահից արտաքին գերատեսչության պատասխանտու մարմինների օգտվելուն ուղղված նախաձեռնողականությունը: Ժամանակաշրջանը բեկումնային է, հապաղել պետք չէ։

 

Սրբուհի Մարկոսյան