Երևանի բնակիչն իրեն կարծես սարդոստայնի տակ կամ սարդոստայնի մեջ է զգում: Բակերից, փողոցներից, եթե վերև նայես ապա կնկատես, որ ամբողջ երկինքն ու չորս կողմը լարանցումներ են՝ թաղամասից-թաղամաս, փողոցից-փողոց, շենքից-շենք, տնից-տուն…
Սկսած դեռևս 1990-ականներից, երբ ողջ ազգս էլեկտրիկ ու էլեկտրատեխնիկ էր՝ ապօրինի ու օրինական լարանցումների հեղինակ, ամբողջ Երևանը դարձրին լարանցումների սարդոստայն, որն առայսօր կա ու կարծես չի կարգավորվում:


Ժամանակն է, որպեսզի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ղեկավարները մտածեն նաև այս ուղղությամբ…


Շատ փնթի, անսիստեմ և «կուստարնի» քաշած լարանցումներ են՝ տգեղ, տհաճ և ճնշող…
Նաև վտանգավոր…

 

Ռոբերտ Մելքոնյան