Մենք ե՞րբ դարձանք այսպիսին, ե՞րբ սկսեցինք ծաղրել ամեն ինչ։ Ապրիլի 24-ին զոհերի մասին հումորներից հետո, ցանկանում էի կանչել Էրդողանին ու խնդրել, որ հաջորդ անգամ յաթաղան քաշելուց, որոշներին պարտադիր անցկացնի Դէր Զօրով, նոր սպանի, ես մեծ հաճույքով այդ ժամ կլսեի նրանց հումորները։

 

 

Թուրքիայի դրոշը վառելն իմ համար առաջնահերթ չէ, բայց եթե դա այդ օրը մարդկանց դեպի Ծիծեռնակաբերդ ճանապարհին ոգևորում է, ուրեմն այո պետք է։

 

 

Հարյուր ու երկու տարի առաջ մեզ գազանաբար հոշոտել են, տարվա մեջ մեկ օր մենք կարող ենք գազան լինել ու աշխարհի բանտիկներից հրաժարվել, ինչու չէ դրոշ վառել։

 

 

Ես, չեմ վառի դրոշը, վառողին չեմ քննադատի, եթե դա Թալիաթի պետության դրոշն է։ Պատրաստ չեմ խաղաղ պայմաններում թուրքի սպանել, պատրաստ չեմ պատերազմի դաշտում թուրքի արյուն խմել, բայց պատրաստ եմ կանգնել ազգիս կողքին ու պատրաստ եմ ամեն կերպ պայքարել յաթաղանի դեմ ու եթե դրոշ վառելն այդ պայքարի ճանապարհին պետք է, ուրեմն թող լինի։

 

 

Հ.Գ. Ծիծեռնակաբերդը, Հայերինն է, հույներինն է, Հրեաներին է, տուցիներինն է, սեփական զինվորի ձեռքից ցեղասպանված Խոջալույցիներինն է և եթե ցեղասպանության ժամանակ հային իր տունը պատսպարելու համար ընկած թուրք կա ուրեմն իրենն է, և իհարկե եզդիներինն է, որոնք վերջերս սպանվեցին եզդի լինելու համար։

 

 

 

Էդգար Խաչատրյան