Թուրքական միրգ, բաջարեղեն, հագուստ ու կոշիկ: Ոչ մի բանից չենք նեղվում, ամեն ինչից ունենք: Արդեն քանի օրա նույնիսկ ադրբեջանական խնձոր ենք վաճառում հենց Երևանում, որ հաստատ միամիտ արկղը գետը չի քշել ու բերել: Դե թուրքը մեզ ապրանքը մի քիչ էժանա տալիս, քան ամերիկանցին կամ գերմանացին: Ամեն մարդ չի կարա ամերիկական կամ գերմանական ապրանք առնի:

 

Չինացիք էլ անորակ ազգ են, անորակ ապրանք են արտադրում, պատենդ զիբիլ: Աշխարհի արտադրության մեծ մասը Չինաստանի ձեռքնա, մենք՝ հայերս, չինացիներին անուն ենք դնում, որ անորակ ապրանք կսարքեն հաստատ: Գործի բերումով ամեն օր առևտրի մեջ եմ: Հիվանդագին տարվել եմ այս ոլորտով: Քաղաքում, եթե պատահական մի խանութ տեսնեմ, որը իմ խանութից մեկի ապրանքից է վաճառում անպայման մտնում ու ժամերով ուսումնասիրում ու համեմատում եմ:

 


Ընկերոջս եմ սպասում իր տաղավարի մոտ կանգնած: Հանկարծ կողքի տաղավարին մի մարդ մոտացավ ու ձեռքը ինչ-որ սարք վերցնելով հարցրեց.
- Ինչքանա՞
- 1500 դրամ, - եղանակի տատաումներից հոգնած ու մանաթ ձայնով պատասխանեց վաճառողը, ով երևի նաև տաղավարի տերն էր
- Իսկ էս մեկ՞ը, - հաճախորդը ձեռքը տարավ մեկ այլ նմանատիպ ապրանքի:
- 7000 դրամ, - պատասխանեց վաճառողը ու առանց մեկ վարկյան համբերելու շարունակեց, - թուրքականնա, էն չինական զիբիլներից չի, ընտիր որակի ա:
- Հա, որ թուրքականնա, ուրեմն որակով ա, - համաձայնվեց հաճախորդը ու 5500 դրամ ավել վճարելով գնեց նույն ապրանքը, որովհետև թուրքականը որակով ա:

 


Որոշ ժամանակ առաջ մի հաղորդում էի դիտում, որտեղ ներկայացնում էին հայկական արտադրանքներ: Ավելի ճիշտ մարդկանց, ովքեր սփյուռքում խնդիրներ ունենալուց հետո որոշել էին վերադառնալ Հայաստան ու այստեղ ինչ-որ գործունեություն էին ծավալում: Հաղորդումներից մեկը մի կոշիկ կարող ֆիրմայի մասին էր: Մեծ տառերով գրվում էր՝ արտադրված է Հայաստանում: Հաղորդման ընթացքում հասկացա, որ տվյալ կոշիկը կարող կանանցից բացի այդ կոշիկի ամեն միլիմետրը թուրքական է: Արտադրամասի տերն էլ հպարտ հայտարարում էր՝ թուրքական կաշին ու թելը էժանա, միջին որակի ա, դե դրսից , որ բերենք ավելի թանկ կնստի վրաներս, ժողովուրդը չի կարա գնի: Մեր մեջ ասած նույնիսկ այդ էժան կաշվով ու թելով կարված կոշիկներն էին շատ թանկ:

 


Ադրբեջանից խնձոր են բերել քաղաքի մրգի կրպակներում նաղդում են վրեքս: Հա լավ: Ժամանակին Բաքվից գիտե՞ս ինչ համով միրգ ու բանջարեղեն էր գալիս: Չէ, չգիտեմ: Ես այդ ժամանակ շատ փոքր եմ եղել: Զեյնաբ Խանլարովան էլ ասում են նենց դահլիճներ էր լցնում, որ ներկայիս հայկական ամբողջ շոու բիզնեսը կերազի նման դահլիճներին: Հա, լցնում էր դրա համար վերջերս հայերի վրա հարձակվելու կոչեր էր անում: Երևի խեղճին տարիներ առաջ տոմսի գնի մեջ խաբել , քցել են: Հիմա դրամ-մաննաթ տարբերության վրա վատացել ա:
Փողոցի մի անկյունում խմբով հավաքվել Թուրքիայի դրոշ են վառում: Մի երկու մետր վերև, մի ուրիշ խումբ, դրոշ վառողների մասին ամենասուր հումորներն են անում:
Վերջերս Բաքվում հայկական գրքեր էին վաճառում: Երևի տան, չգիտես որ անկյունից, մի բիձա ռուսերեն տառերով գիրք էր գտել ու որոշել էր վաճառել: Ոգևորությունը այնքան մեծ էր , որ սկի չէր կարդացել գիրքը ինչի մասինա:

 


Հիմա սովորական բան է ներկրողին մեղադրելը՝ թուրքական ապրանք է բերում էդ դավաճանը: Հաճախորդը գալիս ու կոկորդը բռնում է՝ ինձ թուրքական որակով ապրանք տուր: Սա էլ ի՞նչ անի: Յալլահ Թուրքիա: Որակով ես ուզում՝ կստանաս: Մի թուրք մի օր ասեց ՝ էդ մեր «ուզում» բառը ինչի՞ եք գողացել: Էդ օրվանից միշտ փորձում եմ «ուզումի» փոխարեն «ցանկանալ» ասեմ կամ գրեմ, մեկ - մեկ չի ստացվում: Մոռացա դրան հարցնեմ՝ էդ ոնցա՞ լինում, որ բոլոր կարճ ու հեշտ բառերը ձերն են լինում ու մենք էլ գողացել ենք: Չէ, թող դա էլ մերը լինի, դուք եք գողացել, այ քեզ բան:

 


Հիմա մի հարցա մնացել անպատասխան՝ վերջը Ծիծեռնակաբերդ գնալուց արևածաղիկ կեղևազրկելը շա՞տ ամոթ բան է: Հա, մեկել էն թուրքական ջինսերի մասին խոսացողների ջինսերը որտեղի՞ց են: Հո անորակ չինական կամ ամերիկական չե՞ն: