Հովսեփ Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Էս «հաղթանակած» «ընդդիմությունը» արդեն սկսեց երգե՞լ: Նկատի ունեմ «իշխանությունը լեգիտիմ ա» երգը ու «ժողովուրդը ծախված ա» կրկներգը (դե 1,5 միլիոնից 1 միլիոնը, էլի): Գոնե մի 20 օր էլ սպասեիք, մի քանի տասնյակ հազար մարդու էլ մոլորեցնեիք՝ նոր բացահայտվեիք...

Այ-այ-այ, ինչպիսի՜ վրիպում... ))

 

ՀԳ. Այսպիսի «միակ խորհրդարանական ընդդիմության» մասին իշխանությունը վաղուց էր երազում»: