Ստալինն իրեն միշտ պահում էր դավադիրին բնորոշ: Այն տարիները, երբ նա վրացական գանգստերների պարագլուխն էր, հետագայում ազդել են ժողովուրդների ապագա հոր քաղաքական մտածելակերպի վրա: Դեռևս այդ ժամանակ նրա մոտ դրսևորվում էին պարանոյիկ կասկածամտությունը, և Ստալինը կազմակերպված սպանում էր այն անձանց, ովքեր խոսում էին ցարական պահակախբի հետ ունեցած իր կապի մասին. նա այդ փուլում Գորիում երեխաներից կազմակերպել էր լրտեսական մի ամբողջ համակարգ, որոնք նրան պարբերաբար տեղեկություններ էին տրամադրում:

 


Վրացական արխիվներում ոչինչ չի հայտնաբերվել Կոբայի և ցարական ոստիկանության հետ հնարավոր կապի մասին, և սա տրամաբանական է, քանի որ այդ արխիվները ժամանակին ամբողջությամբ «սանրվել են» Եժովի և Բերիայի կողմից:
Այնուամենայնիվ Ստալինի և ժանդարմերայի միջև գոյություն ունեցող կապի մասին կան որոշակի վկայություններ: Ստալինի կուսակից ընկեր Ռաժդեն Արսենիձեն փաստում է, որ Ստալինը ցարական ժանդարմներին էր փոխանցում այն անձանց հասցեները, ովքեր կուսակցության ներսում իր հետ տարաձայնություններ ունեին:

 

Բաքվի հայտնի գործով Վիսարյոնովիչի մեկ այլ դաշնակից-գործընկեր Նոդար Ուրատաձեն վկայում էր, որ 1909-ին Բաքվի բոլշևիկները Ստալինին մեղադրում էին, որ նա ոստիկաններին էր հանձնել Ստեփան Շահումյանին: Նոյի Ժորդանիան համաոզված նշում էր, թե Շահումյանն անձամբ իրեն ասել էր, որ բացի Ստալինից ոչ ոք չգիտեր իր գաղտնի բնակարանի հասցեն: Բոլոր երեք ահազանգողներն էլ հետագայում ստիպված արտագաղթեցին:

 

Արմեն Հովասափյան