Ծուռը նստենք, դուզը խոսենք... Էրդողանը բռնապետությանն այլընտրանք չի տեսնում: Եվ սա միայն անձնական հավակնության հարց չէ: Թուրքական էլիտան հասկանում է, որ Քեմալը Թուրքիայի կյանքը չի փրկել, վախճանն է հետաձգել: Միևնույն ժամանակ, թուրքական էլիտան հասկանում է, որ սրի ուժով ստեղծածը կարելի է պահել միայն սրի ուժով, այլ ճանապարհ չկա, և բռնապետությունը, թերևս, միակ շանսն է...


Քեմալի ստեղծած «թուրք» գաղափարը չաշխատեց, Էրդողանը հետ է գնում «օսմանցու» գաղափարին, որը թույլ կտա գրողի ծոցն ուղարկել եվրոպացիներին՝ իրենց մարդու իրավունքներով ու ժողովրդավարությամբ, և «օսմացնու» իրավունքով կոտորել քրդերին այնպես, ինչպես հայրերին և այլ տեղաբնիկ ժողովուրդներին: Էրդողանն առաջիկա տարիներին զբաղվելու է այն գործով, ինչն ամենալավն է ստացվել 11-րդ դարում Կենտրոնական Ասիայից մեր տարածաշրջան ներխուժած իր պապերի մոտ. նա կոտորելու է քրդերին և մյուս անհնազանդներին՝ փորձելով սրով պահպանել սրով ստեղվածի կյանքը:

 

Միհրան Հակոբյան