Թուրքիայում կայացած հանրաքվեում, ինչպես և ակնկալվում էր, հաղթել է Էրդողանն ու նրա թիմը'փոքր առավելությամբ թուրքական հասարակությունը կողմ է քվեարկել նախագահական կառավարման համակարգին և «սուպերնախագահական» լիազորություններով օժտել «նոր» Աթաթուրք Էրդողանին։

 

Թուրքիային սպասում է փորձություններով լի շրջան'Էրդողանի հաղթանակն այնքան էլ համոզիչ չէր'քաղաքներում հիմնականում դեմ են քվեարկել նրա լիազորությունների ընդլայնմանը։ Դա խոսում է այն մասին, որ Էրդողանին էլեկտորատն շարունակում է մնալ խոր ազգայնական, իսլամիստական ու ավանդապաշտ Անատոլիան ու «թուրքական գյուղը»'չմոռանանք նաև ահռելի վարչական ռեսուրսների ու Էրդողանին մոտ կանգնած բիզնես շրջանակների մասին։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում «ոչ»-ը հավաքել է 52, Իզմիրում՝ 69 եւ Անկարայում՝ 51 տոկոս ձայն։
Թեեւ այս խոշոր քաղաքներում «ոչ»-ը հաղթել է, ընդհանուր Թուրքիայում տարածքում 51,2 տոկոսով հաղթել է «այո»-ն։

 

Էրդողանը դառնում է «սուպեր» լիազորություններով օժտված նախագահ'քրդական հարցը և հայկական հարցը թուրքական ներքին քննարկման դաշտից ետին պլան են մղվելու'Թուրքիայում այդ թեմայի վրա «տաբու» է դրվելու, իսկ ազատ խոսքը դառնալու է եզակի երևույթ։ Ազատ մամուլն ու Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնողները հայտնվելու են հատուկ ծառայությունների, ազգայնական շրջանակների հետապնդումների տակ'հնարավոր է նաև ստեղծվեն այնպիսի պայմաններ'կյանքին և առողջության վտանգ, որ այդ հատվածը թուրքական հասարակության նախընտրի լքել երկիրը։

 

Թուրքիայի նախագահն իշխանության կարող է մնալ երկար տարիներ'միանձնյա, վարչապետի պաշտոնը լուծարվում է, իսկ մյուս կենտրոնական պաշտոններին նշանակումները կատարելու է Էրդողանը։
Խորհրդարանը, ԶԼՄ–ները, բանակն ու ուժայինները ենթարկվելու են Էրդողանին'հասարակության իսլամիզացիան, թուրքական ազգայնական շրջանակները կրկիր գլուխ են բարձրացնելու, Գորշ գայլերի և ժանդարմների դարաշրջան մտնող Թուրքիան էլ ավելի վտանգավոր է դառնալու հարևանների համար։

 

Թուրքիան պահպանելու է ԱՄՆ–ի, ԵՄ–ի հետ ռազմավարական կապերը'չնայած ԵՄ–ից բողոքներ են հնչում ու քննադատություններ'Էրդողանի ավտորիտարիզմի հետ կապված, սակայն Վաշինգտոնն ու Բրյուսելը զգում են Թուրքիայի կարիքը, թե Մերձավոր Արևելքում, թե Կովկասում, թե ՌԴ–ին այդ տարածաշրջանում հակակշռելու առումով։ Թուրքիան դառնում է կարևորագույն էներգետիկ միջանցք'Կասպյան էներգակիրները ՌԴ–ը շրջանցելով դեպի ԵՄ արտահանելու առումով ու Բրյուսելու «լեզուն» այդ առումով «կարճ» է լինելու'նրանց համար Էրդողանին խիստ քննադատելը կարող է արժենալ ռուսական էներգակիրներից կախվածության մեծացում։ Էրդողանը շատ լավ գիտի Արևմուտքի ռուսաֆոբիան ու խաղալու է այդ, ինչպես նաև միլիոնավոր մահմեդական փախստականներին ԵՄ «ուղղելու» եվրոպացիների ֆոբիաների վրա։

 

Թուրքիան մուտք է գործում «զուլումի» դարաշրջան'այդպես էին ժամանակին կոչել Աբդուլ Համիդ 2-րդի կառավարման տարիներն Օսմանյան կայսրությունում։

Արտյոմ Բալասանով