Ամբողջությամբ իշխանական վերնախավի ձեռքում գտնվող երկրի մայրքաղաքում ընդդիմադիր քաղաքապետը ի՞նչ պետք է անի: Նոր հյուրանոցների բացման չի՞ գնալու, հյուրանոցներ չի՞ թողելու բացեն, գիշերով ծառ կտրող բանվորին է տուգանելու՞, ում ամենաքիչն է պետք որ այդ ծառերը կտրված լինեն, քաղաքի երթևեկությունն է դզվելու՞, արտասահմանից եկած հյուրերին ճոխ չի՞ դիմավորելու, գծատերերի ձեռքից խլելու է բիզնեսները և պետական դարձնի՞: Թևեր քշտելու ժամանակները վաղուց անցել են, անկախ նրանից թե ՀՀԿ-ից ով կդառնա քաղաքապետ, ներկայիս ընդդիմությունը ծառայելու է միայն այդ ընտրությունները օրինական համարելու գործիք: Մարդիկ իրենց կամքով եկան ու ընտրեցին, մենք ի՞նչ անենք:
Որ պարապ չմնանք կարելիա քաղաքում ինչքան բարձր պաշտոն կա ընտրությունով սարքենք՝ ՃՈ պետ, գլխավոր բժիշկ, ավագ մասնագետ, ԺԵԿի պետ, զիբիլի փող հավաքող, լույսի մարդ, գլխավոր հաշվապահ և այլն, թող բոլորը քարոզ անեն , մենք էլ գնանք ընտրենք:
Ինչ ենք կորցրել , ինչ ենք փնտրում:

 

Աշոտ Ասատրյան