Ինչպես չորացնել և օգտագործել կիտրոնի կեղևը


Այս համեմունքի պատրաստման համար պետք է 3-4 թարմ կիտրոն: Լավ լվացեք, հանեք վրայի կեղևը՝ փորձելով չկպնել սպիտակ կաշվին, քանի որ այն դառնություն կհաղորդի:

 

600x580

Չորացրեք կեղևը բաց օդին: Այսպիսի կիտրոնային կճեպներն արդեն պատրաստ են օգտագործման համար: Դրանց կարելի է ավելացնել թեյի մեջ: Սակայն կա նաև այլ տարբերակ:

 

Տեղադրեք կճեպները բլենդերի մեջ և փոշի սարքեք: Այժմ դուք կարող եք այն օգտագործել որպես համեմունք տարբեր ճաշատեսակներ պատրաստելու համար:

600x580

Այս համեմունքը պետք է չափի մեջ օգտագործել, քանի որ դրա բույրը բավականին հագեցած է:

Ի դեպ, խառնելով 1 թեյի գդալ կիտրոնի փոշին 2 ճաշի գդալ շաքարավազի հետ և ավելացնելով փոքր-ինչ զեյթունի ձեթ, դուք կստանաք մարմնի սկրաբ՝ հակացելյուլիտային էֆեկտով: