Էրդողանը Եվրոպայի առհամարական և ոչ թրքանպաստ վերաբերմունքը հիանալի օգտագործում է հօգուտ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ԱՅՈ-ի քարոզարշավին:

 

Նա բացառապես բոլոր իր ելույթներում խոսում է միայն Եվրոպայի մասին, որ Եվրոպան գիտակցում է, թե Թուրքիան ինչպես է զարգանալու սահմանադրության փոփոխությունից հետո, հենց դրա համար էլ այսօր Եվրոպան չկամություն է անում Թուրքիային, չի ցանկանում, որ Թուրքիան հզորանա... Էրդողանն այդպես էլ մեկ բառ չխոսաց փոփոխության ենթարկվող 18 կետերից գեթ մեկի կարևորության մասին :

 

Նա միայն ու միայն երկրի քաղաքացիներին քարոզում է , որ Եվրոպայի ինադու պետք է ԱՅՈ ասեն...

 

Կարեն Հովհաննիսյան