Մի անգամ, շատ վաղուց, Գալիլիայում մի թռչնակ տեսավ մի մեծ ամբոխ' հավաքված մի Մարդու շուրջ, ով փայտե ծանր խաչ էր տանում: Մարդու գլխին կար պսակ' պատրաստված փշերից: Թռչնակը տեսավ, որ փշերը ցավ են պատճառում Մարդուն: Նա ցանկացավ օգնել Նրան, ցած թռավ և իր փոքրիկ կտուցով դուրս քաշեց ամենաերկար և ամենասուր փուշը: Այդ անելիս արյան մի կաթիլ փշի պատճառած վերքից կաթեց թռչնակի կրծքին' ներկելով կուրծքը վառ կարմիր:

Հետքն այլևս երբեք չանցավ: Այդպիսով, այժմ շիկահավը հպարտանում է իր կարմիր կրծքով, քանի որ օգնեց Հիսուս անունով Մարդուն:

Կից նյութն՝ այստեղ