2017 թվականի խորհրդարանական ընտրությունները նշանավորվեց նաև նրանով, որ այս անգամ ԱԺ պատգամավոր կդառնան նաև քաղաքական անհաջողակները, ովքեր ոչ միայն ունակ չեն ինչ-որ փոփոխություն իրականացնելու դաշտում, դեռ մի բան էլ իրենց սադրիչ հայտարարություններով փորձելու են դաշտում խառնաշփոթ ստեղծել: Ամենավառ արտահայտվածը այս «որակներին» համապատասխան, Արամ Զավենի Սարգսյանն է, ում այս անգամ որոշվել է թունդ ընդդիմադիրի դեր հատկացվել, ինչը հետագայում դեռ ավելի առարկայական կարելի կլինի փաստել: Դեռ քարոզարշավի սկզբից էլ պարզ էր, որ Սարգսյանը գործուղվել է քաղաքական դաշտ՝ սև գործը անելու համար: Սև գործն էլ, դա այլ քաղաքական ուժերի հասցեին մեղադրանքներ և քննադատություններ հնչեցնելն է, որն էլ հրահանգավորված կատարում էր: Սակայն մեկ բան հաշվի չեն առել, Արամին ընդդիմադիրի դերը տալուց առաջ: Արամի ընդդիմադիր կերպարը փոշիացնող լուրջ հակափաստարկներ կան, որի մասին բոլորը գիտեն: Տրամաբանակա՞ն է արդյոք այն, որ Արամի հարազատ եղբայրը հանդիսանալով գործող իշխանության նախընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող Վիգեն Սարգսյանի խորհրդական, կարող է թույլ տալ, որ Արամը սրտաճմլիկ հայտարարություններով դեմ դուրս գա իրենց: Դժվար թե Սարոյան եղբայրների դեպքը կրկնվի այս պարագայում, ինչը կրկին անգամ վկայում է, որ Արամի պաթետիկ ելույթներն ու այլ քաղաքական ուժերին քննադատելը սցենարով նախատեսված գործողությունների շարք է, որի համար էլ Արամին պարգևատրեցին և հնարավորություն տվեցին հայտնվել ԱԺ-ում:
Մյուս կողմից բացի սա, անգամ լուրջ վերաբերվել չի կարելի նման փոքր տրամաչափի քաղաքական գործչին, ով իր իսկ ընտրատարածքում ընդամենը 520 ձայն է հավաքել: Սա փաստում է, որ ժողովուրդը անգամ չի հավատում և վստահում Արամին հենց իր տարածաշրջանում, էլ ուր մնաց մյուս տեղերում, իսկ այդ 520 ձայներն էլ պարզ է, որ նրա եղբոր մարտական ընկերներն են թասիբից ելնելով նետել Արամին: Այսքանից հետո ինչ երեսով է Սարգսյանը հանրային հարթակներից ելույթներ ունենալու անհասկանալի է, չնայած ժողովրդական խոսքով ասած «պադոշ» երես ունեցողը ունակ է նման քայլի: 90-ականներին մեկ անգամ հանրությունն արդեն անարգել և վարկաբեկել է Արամին հայտնի դեպքերից հետո, ինչը դեռ չի մոռացվել, փաստորեն «պադոշ» երես ունեցողին մեկ անգամը քիչ էր, հարկավոր է ևս մեկ անգամ հիշեցնել նրան, թե ով է ինքը և ինչի արդյունքում է հայտնվել քաղաքական դաշտում:

 

Սարգիս Հարությունյան