Ինչպես և սպասվում էր, նորընտիր երեսփոխանների մանդատները դեռ չստացած պատգամավորները, ովքեր իրենց ընտրվելը կամ վերընտրվելը կապում էին ընտրակաշառքի հետ և իրականացրին այդ կերպ իրենց ծրագրերը, շատ ակտիվ սկսեցին հետ վերադարձնել այն գումարները, որոնք ներդրել էին այդ գործի մեջ։ Համացանցն առավոտվանից ողողված է շաքարավազի, ծխախոտի, բանանի և այլ ապրանքների գների բավական շոշափելի բարձրացման հետ։

 


Սա պատգամավոր ընտրված կամ վերընտրվածների պատասխաններ էր և ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ էր իրենց ընտրողներից, ովքեր «30 արծաթով» վաճառեցին իրենց ձայները։ Սակայն գործարար պատգամավորները նույնիսկ չսպասեցին, որ մանդատները ստանան, նոր անեն այն, ինչ արել են ամեն ընտրությունից հետո՝ ապրանքների գները բարձրացնեն։
Ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ, և նորընտիր երեսփոխաններն էքստեռն կարգով հետ են վերցնում «նվիրատվածները»։

 


Անկեղծ ասած՝ շատ ուրախ եմ, որ այսպիսի պատասխանի արժանացավ մեր կաշառված ընտրողը։ Բայց բացասականն էլ այն է, որ բոլորս ենք տուժում։ Օլիգարխները, վերադարձնելով ներդրածները, մեզանից ստացվածի շնորհիվ էլ գերշահույթ են ստանում։

 

Գագիկ Համբարյան