Համացանցում հայտնվել է Այրին (իրական անունն՝ Իռեն) Ավետիսյանի հարցազրույցն ադրբեջանական CBC հեռուստաընկերությանը, որտեղ նա տարբեր լեզուներով խոսում է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների, Արցախյան խնդրի մասին՝ արտահայտելով հակահայկական դիրքորոշում և տեսակետներ:

 

Վերջինս գրող Նաիրի Զարյանի ծոռնուհին է: Ուսումնասիրելով տեսանյութը, պարզ է դառնում, որ վերջինս տեսանյութում դժգոհություն է հայտնում, որ այս հարցազրույցից հետո իրեն թույլ չեն տա մուտք գործել Երևան: Իսկ Երևանում ինքը «աշխատանք» ունի կատարելու՝ «փաստեր» հավաքելու ու ներկայացնելու, որ Երևանը եղել է ադրբեջանական քաղաք: ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանն էլ գրել է, որ այս աղջկան ճանաչում է դեռ մանկուց: 


Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանն էլ այս առիթով իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև՝ առանց խմբագրման.

 

«21+++ Հոր հաստաղիքից ծնված ևս մի քած, որ հայտարարում է իբրև թե հայ է, այն էլ Պարսկաստանից ներգաղթածի, ում ընտանիքին Հայաստանում շատ վատ են վերաբերվել: Իրեն Հայաստանը դուր չի եկել երբեք, իրեն Թուրքիան է դուր եկել: Ասեմ որ շատ «հայեր» արտասահման մեկնելու համար իրենց անունները փոխեցին, ադրբեջանական անուններ վերցրեցին, որպեսզի դիմեն ապաստարան ստանալու համար: Նույնը արել են նաև շատ ադրբեջանցիներ, վերցնելով հայկական անուններ ու ապաստարան խնդրել դրսում: Եթե ուշադիր լսեք այս շան քածի ռուսերենի ակցենտը մատնում է իրեն: ԱՄՆ-ում մեծ պարսկահայ համայնք կա, նախկին ուկրաինական հերոսին ուկրաինացի տղերքը գտան և պարզեցին որ հայ չէր, հիմա հերթը ձերն է, որ նման թափթփուկը ձեր անվան հետ չխաղա: Հա ասում է պատրաստվում է Երևան գալ որ ապացուցի որ Երևանը ադրբեջանական քաղաք է եղել, ասեմ որ «սիրով» սպասում ենք ես ու շներս...»: