Իշխանությունը և հասարակությունը չեն գտնվում ծնող-երեխա հարաբերության մեջ, որ մեկը դժգոհի, մյուսը փոխվի:


Մի քիչ լրջություն, խորություն, գիտելիք և իմաստություն է պետք: Իսկ դա ունենալու համար պետք է առնվազն մտածել և դրան համապատասխան գործել: Դրա զանգվածային ձևը կրթությունն է:


Բայց միայն գրագետ ու կիրթ լինելը քիչ է: Անհրաժեշտ է նաև խիզախություն՝ գիտելիքին համապատասխան ապրելու: Այ դրանից չունենք, չենք ունեցել և հայտնի էլ չէ, թե երբ կունենանք:


Մովսես Դեմիրճյան