Ժողովրդավարությունը ենթադրում է, որ փոքրամասնությունը պետք է ենթարկվի մեծամասնության կամքին։ Ընտրողների մի մասը գումարի դիմաց ընտրեց իհարկե, դա նողկալի է, բայց դա է մեր իրականությունը։ Ստիպված ենք ընդունել և նույնիսկ այդ պարագայում մտածենք առաջընթացի մասին։
Եթե անհատը չի ուզում փոխվել, ապա ոչ ոք նրան չի կարող փոխել։ Այդպես է հասարակական հարաբերություններում, այդպես է նաև միջանձնային հարաբերություններում։ Մնում է խորհրդարան անցած ուժերից պահանջենք, որ ակտիվ կերպով աշխատեն հանուն պետության զարգացման։
Արտյուշ Գրիգորյան