Մեկ տարի առաջ այս օրը երևի ոչ մեկս չէինք պատկերացնի, որ մի քանի ժամ հետո դառնալու ենք միասնական, այնպես կարծես կյանքում այդպես չենք եղել ու չենք լինելու:

 


Մեր տղերքը մեկ օրվա ընթացքում երկու ինքնաթիռ տապալեցին գետնին, թուրքական հատուկ նշանակության ջոկատները ու ահաբեկչական խմբերը ինչպես եկան մեզ վրա այդպես էլ իրար հերթ չտալով սատկեցին: Զենքով Արցախ մտնողը, զենքից էլ մեռավ:

 


Երբ Երևանում բոլորը վախը սրտներում նստած էին, մեր տղերքը խրամատում՝ զենքը գրկած, անհամբեր սպասում էին վերջնական՝ հարձակում, հրամանին:

 


Արցախի այսպես կոչված սահմանը անցնելուց հետո տրամադրությունդ փոխվում էր, վախը , անհանգստությունը և մտածմունքներդ խառնվում էին իրար ու մի բան էր միայն մտքիդ՝ այսպես ապրել այլևս պետք չի, կամ մենք կամ իրանք: Դա ես չեմ ասել, չնայած համաձայն եմ եղել: Դա արցախցին էր ասում, թշնամուց 50 մետր հեռավորության վրա կանգնած զինվորն էր ասում, 150 հոգանոց թշնամու զորքից դիրք ազատագրած սպան էր ասում:

 


Չէ տղերք, եթե մեր համախմբան դիմաց պետք է այսպես վճարենք, եթե մեր համախմբումը միայն զենք վերցնելու դեպքում է հնարավոր, ուրեմն թքած՝ թող մենք չհամախմբվենք: Բայց դե ՝ կամ մենք , կամ իրանք, այսպես ապրել այլևս պետք չի:

 

Աշոտ Ասատրյան