Ինչպես և ակնկալվում էր, չնայած Թրամփի հավաստիացումներին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո Իսրայել-ԱՄՆ համագործակցությունը որակապես նոր մակարդակի բերելու, ինչպես նաև ՄԱԿ-ում Իսրայելի դիրքերի ամրապնդմանն ուղղված ջանքերի գործադրման հարցում ամերիկյան կողմի պատրաստակամության վերաբերյալ, այդուհանդերձ, փոփոխություններ այս ուղղությամբ դեռևս տեսանելի չեն։ Դա է հաստատում նաև այն իրողությունը, որ վերջերս Իսրայելը $ 2 մլն-ով կրճատել է ՄԱԿ-ում կատարվող վճարումները:

 

Իսրայելի ԱԳՆ տեղեկատվության համաձայն, ՄԱԿ-ում իսրայելական կողմի ֆինանսավորման կրճատումն իրականացվել է Մարդու իրավունքների խորհրդի կողմից օրերս ընդունված հակաիսրայելական բանաձևերին ի պատասխան:

 

Ելնելով Վաշինգտոնի՝ մերձավորարևելյան տարածաշրջանում իրականացվող պասիվ դիվանագիտության ընդհանուր իրողություններից՝ Իսրայելի ղեկավարությունը փորձում է մերձավորարևելյան տարածաշրջանում նոր ձևավորվող աշխարհաքաղաքական վերադասովորումների քարտեզագրման գործընթացում ինքնուրույն լուծել իր երկրի առջև կանգնած խնդիրները և հնարավորինս քիչ ապավինել արտաքին ուժերի՝ տվյալ դեպքում՝ ԱՄՆ քաղաքական աջակցությանը։