Վերջին շրջանում Հայաստանում տարատեսակ խոսակցությունների մեջ իր տեղը ուներ «Հող հանձնենք» և «Ոչ մի թիզ հող» թեմաները: Այս ամենին կարծես հեռավոր Բաքվից լուռ հետևում էր Իլհամ Ալիևը: Վերջապես անձամբ նրա պատասխանն էլ չուշացավ այս թեմայի շուրջ: Մինչ այս նրան ենթարկվող լրատվականները մի քանի անգամ այս թեմայի շուրջ հայնտել էին «իրենց» կարծիքները, բայց Իլհամը որոշեց սեփական շուրթերով խառնվի այս հարցին:

 


«Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը Ադրբեջանի ներքին խնդիրն է և ոչ մի երկիր, միջազգային կազմակերպություն չի կարող միջամտել ադրբեջանի ներքին խնդիրներին». Այս նախադասության Ալիևը գրողի ծոցը ուղարկեց բոլոր միջազգային լպրծուն ու նավթի գնով ծախված կազմակերպություններին: Այս հայտարարությամբ Ալիևը նաև գրողի ծոցը ուղարկեց այն բոլոր հայերին, ովքեր Հայաստանի /Արցախի/ փրկությունը տեսնում են այլ երկրների ու կազմակերպությունների ձեռքում:

 

Առաջին դեպքը չէ, երբ Իլհամ Ալիևը այսպես է վարվում տարբեր տեսակի կառույցների հետ, ովքեր մտածում են, թե կարող են խառնվել հայ-ադրբեջանական կոնֆլիկտին: Հասկանալի է, որ նավթադոլարներով ու սև իկռայով հարուստ այս մարդը դեռ այնքան ժամանակ այսպիսի հայտարարություններ կկատարի, քանի դեռ նույն միջազգային կառույցներում կան մարդիկ, ովքեր պատրաստ են ծնկի իջնել նրա առաջ հանուն մի քանի զրոներով գումարների:

 


Իսկ մենք դեռ հույսներս կապում ենք դրանց հետ: Զգուշանում ենք դրանցից: Փորձում ենք դրանց միջոցով խաղաղություն հաստատենք: Այդ ընթացքում սահմանին զոհվում է ևս մեկ հայ զինծառայող: Այդ ընթացքում Ալիևը ևս մեկ անգամ թքում է միջազգային կառույցների դեմքին:

 


Հայաստանի /Արցախի/ խաղաղության և անվտանգության միակ ու անփոխարինելի երաշխավորը դա հայ զինվորն ու սպան է: Ալիևը ցանկացած կրթված ու փոխկապավոր արտասահմանցու կարող է մի քանի միլիոն դոլարով գնել ու թքել նրա երեսին: Սակայն Ալիևի լեզուն անգամ չի կարող պտտվել հայ զինվորի մասին մեկ նախադասություն ասելու համար:
Փառք հայ զինվորին , մնացածը վաճառվում է:

 

Աշոտ Ասատրյան