Այն, որ ադրբեջանական կլանի առաջնորդ Իլհամ Ալիևը վաղուց թքած ունի, թե միջազգային կառույցների, թե ԵԱՀԿ Մինսկի համանախագահների վրա, դրանում ոչ մեկ կասկած չունի, սակայն հայկական քաղաքական դաշտի որոշ ուժերի կապիտուլացիոն հայտարարությունների ֆոնին նրա հռետորաբանության մեջ նորից գլուխ բարձրացած միջազգային ուժերի հանդեպ ագրեսիոն ու ոչ կառուցողական կեցվածքը մտածելու տեղիք է տալիս: Այսպիսով' ադրբեջանական կլանի առաջնորդը մասնավորապես այսօր ասել է. «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը ադրբեջանի ներքին խնդիրն է և ոչ մի երկիր, միջազգային կազմակերպություն չի կարող միջամտել ադրբեջանի ներքին խնդիրներին» որով էլ հերթական անգամ ցույց է տալիս իր արհամարանքը միջազգային կառույցների նկատմանբ:

 

Մանվել Կոստանդյան