Ինչպես հայտնի է ադրբեջանական կողմը արդեն երկար ժամանակ է իր ներքին լսարանին փորձում է մխիթարել «լավրովյան պլան» նախագծով, որտեղ իբր դրված էր Արցախի յոթ շրջանների անցում ադրբեջանական կողմին, որի մասով ադրբեջանական լուրը հայաստանյան հասարակության մի զանգված դրոշակ դարձրած թմկահարում էր ամեն պատեհ ու անպատեհ առիթների: Սակայն ինչպես այսօր հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալութունը ՌԴ ԱԳ նախարար Լավրովը մոսկովյան թղթակցին տված հարցազրույցում մասնավորապես նշել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված ոչ մի «Լավրովի պլան» գոյություն չունի, քննարկվում ենք միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հավաքական առաջարկները» այսպիսով վերջ դնելով խոսակցություններին և սատարելով ԵԱՀԿ Մինսկի ձևաչափին:

 

Մանվել Կոստանդյան