Սիրիայի ալ-Ռակկա նահանգում քրդերն արդյունավետ են գործում՝ ակտիվորեն ներքաշված են ռազմական գործողությունների մեջ, շարժվում են մարզկենտրոնի՝ ալ-Ռակկայի ուղղությամբ (այն դեռևս գտնվում է Իսլամական պետության ձեռքում) և հայտարարում են ալ-Ռակկան ազատագրելուց հետո այն քրդական ինքնավարությանը միացնելու ցանկության մասին:
Մինչդեռ, ալ-Ռակկայում կան իրողություններ, որոնք անտեսել՝ նշանակում է լավ չպատկերացնել այստեղ տիրող իրավիճակը:

 


Մասնավորապես խոսքը վերաբերում է տեղի բավական ազդեցիկ՝ ալ-Բայատրա (البياطره), ալ-Աջիլ (العجيل), ալ-Բարիջ (البريج) և ալ-Նաիմ (النعيم) արաբական ցեղերին, որոնք, եթե մեղմ ասենք, չունեն համակրանք այստեղ գործող քրդերի հանդեպ:

 


Ամերիկացիները համառորեն անտեսում են արաբական հիշյալ ցեղերի դերակատարումն ու ազդեցությունը՝ հիմնվելով միայն քրդական ուժերի վրա, ինչն ավելի է սրելու իրավիճակը Սիրիայի այս հատվածում:

 

Սարգիս Գրիգորյան