Հարկային օրենսգրքի մասին հարցին վարչապետը շատ անկեղծ պատասխանեց. համարյա բաց տեքստով հայտարարեց, որ դա ընդունվել է վարկատու միջազգային կառույցների անուղղակի ճնշմամբ, ու որ դրա գլխավոր նպատակը փող «քերելն» էր՝ պարտքերի տոկոսները փակելու համար։
Էնպես չի, որ դա նորություն էր՝ միշտ էլ խոսվել ու գրվել է էդ մասին, բայց որ կառավարությունը էս աստիճանի բացի փակագծերը, չեմ հիշում։
Շարունակելով՝ վարչապետն անուղղակիորեն խոստովանեց, որ «քերիչ» մեխանիզմն այսօր դեռ աշխատում է՝ ի վնաս տնտեսության։ Խոստովանեց, որ դեռ դա պիտի լինի։ Մինչև էն պահը, երբ միջազգային կառույցները կհամոզվեն, որ ստվերի կրճատման հաշվին կարողանում ենք մուտքեր ապահովել։

 

Բաբկեն Թունյան