Ինքնանկարներ (selfie) անելը բոլորովին նոր տրենդ է։ Ժամանակակից բջջային հեռախոսներով մենք հեշտությամբ կարող ենք նկարել ինքներս մեզ։ Չնայած 2 տարի առաջ հեռախոսներն ու լուսանկարչական ապարատները մարդկանց չէին տալիս այդ հնարավորությունը, նրանք, միևնույն է, փորձել են ինքնանկարներ անել նույնիսկ այն ժամանակ։

Սա առաջին ինքնանկարն է՝ արված 1839 թվականին ամերիկացի լուսանկարիչ Ռոբերտ Կորնելիուսի կողմից։

Առաջին սելֆիներն արվել են հայելիների, «timer» ֆունկցիայի ու այլ հնարքների միջոցով։ Ժամանակակից հեռախոսներն ունեն տեսախցիկ նաև դիմացի կողմից ու հնարավորություն են ընձեռում վայրկյանական տեսնել արված նկարը։ Սակայն սա միակ առավելությունը չէ, որ նրանք ունեն վաղ ժամանակների տեխնոլոգիաների նկատմամբ։ Մինչ 1888 թվականը մարդիկ լուսանկարչությամբ զբաղվում էին միայն պրոֆեսիոնալ մակարդակով։ Դուք չէիք տեսնի ամեն քայլափոխի լուսանկարվող ու լուսանկարներ անող մարդկանց։ Լուսանկարներ անելը հատուկ հմտություններ էր պահանջում։ Այսպիսով՝ հին ժամանակներում ինքնանկար կարող էին անել միայն փորձառուները։ The Kodak Brownie-ն լուսանկարչությունն ավելի հասանելի դարձրեց մարդկանց՝ տալով հնարավորություն վերադարձնել տեսախցիկը նրանց, որպեսզի նրանք վերամշակեն արված լուսանկարներն ու հետ տան տիրոջը։

Սակայն մեծ մասամբ՝ առանց երկար ձեռքերի, լուսանկարչական հմտությունների, արևի լույսի և մի փոքր էլ բախտի հնարավոր չէր լինի որակյալ սելֆիներ ստանալ։ Այդ պատճառով էլ օգնության են հասել հայելիներն ու timer ֆունկցիան, որը հնարավորություն է ընձեռում սահմանել ժամանակ, որի ընթացքում լուսանկարն ավտոմատ կարվի։

Նկարում Ժոզեֆ Բայրոնն է տանիքում ընկերների հետ սելֆի անելիս։ Լինելով իր ժամանակաշրջանի ամենահեղինակավոր լուսանկարիչներից մեկը ու ունենալով իր ստուդիան՝ նա ուներ նման խենթ նորույթ փորձարկելու հնարավորություն։ Սակայն նրա 1920 թվականին արված լուսանկարներից տեսնում ենք, թե որքան տարբեր են այն ժամանակվա սելֆիները այժմյաններից։

Սակայն տեսախցիկների հնարավորությունների ավելացման ժամանակ էլ դեռ հանդիպում էին տեխնիկական որոշ խոչընդոտներ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բրիտանացի պարաշյուտիստին հաջողվեց ինքնանկարներ անել վայրէջքի ընթացքում։ Նկարում երևում են թե՛ այդ շրջանի սելֆիներ անելու տեխնիկական առավելությունները, թե՛ դժվարությունները։

Այսօր արդեն լուսանկարներ անելու համար մեծ ջանքեր հարկավոր չեն։ Լուսանկարները շատերի առօրյայի անբաժանելի մասն են դարձել։ Սակայն, չնայած ժամանակակից տեխնոլոգիաների տրամադրած հնարավորություններին, այն ժամանակների ինքնանկարնեը նունիսկ ավելի հաջողված են, քան այսօրվա շատ ինքնանկարներ։