Թե բա՝ Ռուսաստանին խիստ անհրաժեշտ է հակամարտությունը լուծել: Դրա համար նրանք զինում են երկու կողմին: Դրա համար Հայաստանում ինչքան ոչմիթիզական կա, ռուսական «ակցենտով» են խոսում ու բոլորը ԱՖԿ սիստեմի հետ կապ ունեն: Ինչքան համապատասխան ֆեյք կա, ընդեղից ա: Պուտինն էլ դե հայտնի ա նրանով, որ ինչ ասում, էն էլ անում ա: Ասում ա՝ Ուկրաինայում ֆաշիստներ են, ուրեմն՝ ֆաշիստներ են... Նա երբեք չի խաբում, ու երբ ասում ա, որ ուզում ա լուծի հակամարտությունը, նա իրոք ուզում ա լուծի, ոչ թե ուզում ա սաղին ռադ արած լինի տարածաշրջանից: Մինսկի խումբն էլ ա ուզում լուծի, դրա համար ո՛չ միջադեպերի հետաքննության հարցն ա բրթում, ո՛չ էլ ակնհայտ խախտողներին պատժում: Սաղ ուզում են լուծել՝ բացի մեզանից: Մենք ենք էշ-էշ, արնախում ագրեսորը... բլյաձ: Հայաստանը, որ 30 տարի ա՝ սանկցիաների տակ ճռում ա ու մանրից մեռնում, վիձիծիլի, չի ուզում հարցը լուծի: ՀԱԿ-ի զոմբիները սկսել են բառացիորեն կրկնել ադրբեջանական բոլոր թեզերը:

 

Ռուսաստանին խիստ անհրաժեշտ ա կոնֆլիկտը: Նրանց կոնֆլիկտներից բացի՝ այլ բան անհրաժեշտ չէ առհասարակ: Վրաստանը նրանք կորցրին, երբ որ «լուծվեց» Օսիայի ու Աբխազիայի հարցը: Քանի դեռ կա Ղրիմ, Մերձդնեստր, Բալտիկա, Սախալին, Արցախ, Կոշ և այլն, կլինի նաև Ռուսաստանի Դաշնությունը: Բան չասի, ես էլ եմ ուզում, որ ՀԱԿ-ը մտնի ԱԺ, բայց ձեր տափակ կտերը իմ պատից հեռու պահեք:

 

Հ.Գ. Հող տվողը ես եմ, դուք հող տվող չեք, դուք փուռը տվող եք: