Այսօր քչերը կարող են հիշել Դաշնակցության՝ անկախության տարիներից ի վեր փոխած դրոշակների տեսակարար կշիռը, քանի որ դրանք ՀՅԴ-ի տարիքից շատ են: Քաղաքական դիտողություն ընդունելը կայացած կառույցին հարիր դրսևորում է, որից կիլոմետրերով հեռու է Հայաստանում գործող ՀՅԴ-ն:
Աղվան Վարդանյանը խիստ նեղսրտել է Նիկոլ Փաշինյանի դիտարկումներից: Ֆեյսբուքյան էջում նշել է. «Երեկ հանկարծ Նիկոլը՝ մեգաֆոնացման հերթական պահին, թե' «խորհրդարան… դաշնակները չեն անցնելու»: Չի երևում՝ 15, թե՞ 25 քաղաքացի է դիմացը: Թիկունքը երևում է՝ 12-13 իր շրջիկ խումբը»:

 

Նախ՝ «շրջիկ խումբ» եզրույթի վերաբերյալ դիտարկում անենք: Լավ է ունենալ համակիրների խումբ, ովքեր նախընտրական պայքարի շրջանակներում հանդիպում են բնակիչների հետ, քան իշխանությունների հետ այնքան սիրախաղ ունենալ, որ ամաչես թեկուզ 35 քաղաքացու աչքերի մեջ նայելուց: Ի դեպ՝ Աղվան Վարդանյանենք ունեն բնատուր, ի վերուստ տրված աստվածային շնորհ: Հակառակ դեպքում ինչպե՞ս կարող էին մեկ դարից ավել գործող կուսակցության վարկանիշն այնպես նետել աղբամանը, որ անգամ սփյուռքի հայությունը բողոքեր ու հաշվի չառներ հայաստանյան դաշնակցականներին:

 

Իշխանությունների տակ պառկելուց հլզված դաշնակցականները դեռ շատ ցեխ են փորձելու շպրտել ընդդիմադիր կուսակցությունների վրա ՀՀԿ-ից աղերսած 7 տոկոսի գինը վճարելու համար: Վարդանյանի գրառումը կարդալուց հետո, ի զարմանս ինձ, հիշեցի Արմեն Ռուստամյանի՝ խորհրդարանում ասածը: