Վատ բան ասեմ: Հայաստանն իր գոյությունը պահպանում է Արցախի չլուծված խնդրի պատճառով: Եթե այն լուծվի, ապա Հայաստանը «Միջազգային Հանրությանն» այլևս բացարձակապես չի հետաքրքրի, եթե անգամ Թուրքիան ու Ադրբեջանը միասին Հայաստանի հարցն էլ մեկ օրում վերջնականապես չլուծեն:

 


«Միջազգային Հանրությանը» ոչ թե Հայաստանն ու Արցախն է հետաքրքրում, այլ Թուրքիան ու Ադրբեջանը, ու այդ կոնտեքստում է միայն Հայաստանը իրենից ինչ-որ բան ներկայացնում:
Սա ասում եմ «Միջազգային հանրության» տեսանկյունից խնդրից մոտենալով:
Ավելի վատ բան ասեմ՝ 1828-ին Ռուսաստանը սկսեց վերակենդանացնել Հայաստանը, արհեստականորեն, որպեսզի այն դառնա հարց Թուրքիայի և Կովկասի թաթարների համար:
Այլ հարց է, թե մենք որքանով կարող ենք այդ դերակատարությունից ձերբազատվել: Եթե կարողանանք անել, ապա միմիայն «Միջազգային Հանրության» կամքին հակառակ գնալու դեպքում:
Չգիտեմ՝ որքանով հասկանալի բացատրեցի ասածս: Քարտեզին պետք է ուշադիր նայել:

 

Ստեփան Դանիելյան