Ով ինչ ուզում է ասի, էս ընտրարշավը նաև մի քանի դրական կողմ ունի:

 

Օրինակ՝ դրա ուղղակի ազդեցությամբ զգալիորեն բեռնաթափվել է հատկապես Երևանի կենտրոնը, քանի որ հիմնականում երևանաբնակ հարյուրավոր ռեյտինգային «ազգափրկիչներ» իրենց թիմերով՝ «լավ ախպերներով», ազգիս խնդիրները «ցուցակագրելու» նպատակով կա՛մ ժամանակավորապես վերադարձել են հեռու-մոտիկ ծննդավայրերը, կա՛մ ջանասիրաբար «աշխատում են» քաղաքի տարբեր շրջաններում...

 

Արմեն Պետրոսյան