Ադրբեջանում ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունների շարք է սկսվել: Իլհամ Ալիևի հրամանագրով պաշտոնից ազատվել են Ադրբեջանի ՊՆ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էյվազ Ջաֆարովը, օպերատիվ կառավարման գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Էլբրուս Օրուջևը և գնդապետ Մուրադ Համիդովը։ Պաշտոնից ազատվել են ևս եկու գեներալներ:

 


Այսպիսի բարձրաստիճան գեներալների պաշտոնանկությունը պատահական չէ, Ալիևը դրա համար ունեցել է լուրջ հիմքեր, և այդ հարցում ամենայն հավանականությամբ կարևոր նշանակություն են ունեցել այս բարձրաստիճան գեներալների կողմից կոորդինացվող օպերացիաների ձախողումը: Խոսքը մասնավորապես վերաբերում է փետրվար ամսին ադրբեջանական դիվերսիոն գործողությունների տապալմանը, երբ Ադրբեջանը հայկական ուժերի կողմից հակահարված ստանալով' փորձեց իր ակտիվությունը տեղափոխել դիվանագիտական հայտարարությունների դաշտ:

 


Հիմա, երբ արդեն ձախողումները կեղծ տեսանյութերի միջոցով ադրբեջանական հասարակությանը հրամցվել է որպես հաղթանակ, լավագույն պահն է այդ բարձրաստիճան զինվորականներին պաշտոնից հեռացնելու համար:

 

Նարեկ Պողոսյան