Ադրբեջանում երեկ 4 ԱԱԾ գնդապետի Իլհամ Ալիևը շնորհեց գեներալ-մայորի կոչում՝ երկրի անվտանգությունը բարձր մակարդակով պաշտխանելու համար: Հավանական է, որ այս 4-ը կապ ունեն ադրբեջանական հատուկ նշանակության զորքերի հետ ու հենց այդ պատճառով է Ալիևը մինչ ապրիլի 2-ը նրանց խրախուսում, որպեսզի մարտերի մեկ տարվա կապակցությամբ սրանք ավելի եռանդով կատարեն իրենց ահաբեկչությունները:

 


Այսօր արդեն սահմանին ունեցանք զոհ: Վերջին մի քանի օրերի հարաբերական դադարից հետո ադրբեջանական զորքը կրկին սկսեց իրեն հատուկ ոճով սադրանքների դիմել: Իսկ միգուցե տղերքը նշում էին իրենց գնդապետ եղբայրների նոր կոչումը:

 

Սա ավելի հավանական է, քանի որ նորաթուխ գեներալները դեռ Իլհամ Ալիևին պետք է ապացուցեն, որ իրոք արժանի են այդ կոչմանը: Ալիևը նաև մի քանի զինվորական է հեռացրել աշխատանքից ու սրանց առջև հիմա լուրջ խնդիր է դրված, սեփական անձի ու պաշտոնի կարևորությունը սուլթանին ապացուցելու համար սրանք պատրաստ են ամեն քայլի:
Իսկ ամեն իրենց քայլին մենք պետք է պատասխանենք դրանից մի քանի անգամ ավելի կոշտ միջոցներով:

 

Աշոտ Ասատրյան