Հյուսիս-արևմտյան Հալեպ նահանգից հանում են քրդերին ու տեղափոխում քրդաբնակ այլ հատվածներ:
Կենտրոնական Հոմսից հանում են թուրքոմաններին ու տեղափոխում ալ-Բաբի թուրքական վերահսկողության տակ գտնվող տարածքներ:

 


Շիաներին հանում են Իդլիբից ու տեղափոխում դեպի Դամասկոսի կողմերը, իսկ հակառակը՝ սուննիներին դուրս են բերում Դամասկոսի կողմերից՝ տեղափոխելով դեպի Իդլիբ և այլն:
Նշմարվում է ապագա Սիրիայում նոր վերադասավորումների իրողությունը, որը, կարծում եմ, այժմյան արտասիրիական բանակցային գործընթացներում տեղ գտած քննարկումների ու համաձայնությունների արդյունք է:

 

Սարգիս Գրիգորյան