Ապրիլյան մարտերից գրեթե 1 տարի անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գեներալ-մայորի կոչում է շնորհել ազգային անվտանգության 4 աշխատակցի՝ Ռաուֆ Խալաֆովը, Իլգար Մուսաևը, Սաղիբ Նագիևը, Ասիֆ Ռուստամովը:

 


Այս երեք գնդապետներին Իլհամ Ալիևը շնորհել է գեներալ-մայորի կոչում երկրի անվտանգությունը բարձր մակարդակի վրա պահելու համար: Իհարկե այս կոչումների հաշվին Ալիևը փորձում է պահել երկրի մարտունակությունը, սակայն պետք է հիշենք, որ մեկ տարի առաջ ապրիլին տեղի ունեցած մարտերի ժամանակ ադրբեջանական կողմը ավելի շատ հատուկ ջոկատայինների կորուստ ունեցավ, որոնց մեծ մասը ԱԱԾ աշխատակիցներից բաղկացած զորքերից էր ու երևի այս չորս նորաթուխ գեներալների զինվորներն էին, որոնք այդպես էլ նորմալ գերեզման չունեցան:

 


Երևի Իլհամը ,ապրիլից մի քանի օր առաջ, այսպես է փորձում սփոփել սեփական երկրի անվտանգությունը ապահովողներին՝ հանցագործներ ազատ արձակելով և աջ ու ձախ գեներալի կոչումներ տալով:

 

Աշոտ Ասատրյան