Սիրիայի ալ-Ռակկա քաղաքի ուղղությամբ քրդական ուժերի առաջխաղացումից ու ռազմական հաջողություններից հետո քրդերի առաջնորդ Սալիհ Մուսլիմը հետևյալ միտքն է ասել, որ իսլամականներից ազատագրելուց հետո ալ-Ռակկան կմիանա քրդերի կողմից ղեկավարվող ֆեդերալ համակարգին, որը ստեղծվել Սիրիայի հյուսիսում: Ճիշտ է, հետո ակնարկել է, որ դա պետք է որոշի ալ-Ռակկայի բնակչությունը:


Ակնհայտ է, որ քրդերը փորձում են մտնել ալ-Ռակկա նախքան այլ ուժեր չեն հասել քաղաքի մատույցներին, և այդ պայմաններում, կփորձեն ամեն ինչ անել, որ ալ-Ռակկայում, ինչպես Մանբիջում, ստեղծվեն այնպիսի տեղական իշխանություններ, որոնք լինեն քրդերի ազդեցության տակ:

 

Սարգիս Գրիգորյան