Արամ Զավենի Սարգսյանի բուն էությունը բացահայտելու համար, դիտարկենք նախընտրական քարոզարշավի շրջանակներում, նրա կատարած այցը Դիլիջան, որտեղ բնակիչներից մի քանիսը նրան մեղադրեցին թույլ և անթասիբ լինելու մեջ: Արամ Զավենի Սարգսյանն էլ որպես հակադարձում, ինչ-որ լղոզված և անբովանդակ բառերի շարան հնչեցրեց, ինչն ավելի զայրացրեց հավաքվածներին: Սա միակ դեպքը չէ, երբ Արամ Սարգսյանին ոչ միանշանակ ընդունելություն է ցուցաբերում հասարակությունն, անգամ այն ֆոնին, երբ հավաքվածների գերակշիռ մեծամասնությունը /20 մարդ / իրենց հետ ժամանածներն են: Քարոզարշավն Արամ Սարգսյանին ստիպեց վերստին անգամ վերհիշել մութ և աղքատիկ քաղաքական անցյալը, որն ամեն քայլափոխի ուղղակի հետապնդելու է նրան, անկախ նրանից թե քանի տարի է անցել դեպքերից, որովհետև կան բաներ, որոնք չեն մոռացվում:

 


Քաղաքականության մեջ ոչ մի լուրջ ներդրում չունենալով հանդերձ, Արամի պաթետիկ ելույթներն արդեն խեղկատակության են վերածվում, քանի որ ոչ մի իրեն հարգող քաղաքացի Արամի նման անթասիբ և թույլ մարդուն քվե չի վստահի, էլ ինչ իմաստ ունի կոկորդ պատռել, անտեղի մարդկանց վարկաբեկել, քաղաքական ուժերի անուներ անհարկի շահարկել, եթե արդյունքը միևնույնն է զրո է լինելու:

 


Մեկ անգամ Արամը շանս ունեցել է ինչ-որ կերպ դրսևորվել քաղաքականության մեջ, բոլորն էլ հիշում են իհարկե, թե ինչ գնով, բայց այնուամենայնիվ անգամ այդ պարագայում նա չկարողացավ վարչապետ լինելով հանդերձ ինչ-որ բան փոխել երկրում դեպի լավը, էլ ուր մնաց հիմա, երբ ոչ մի լծակի չի տիրապետում: Արամի գերնպատակը ԱԺ-ում հայտնվելն ու սեփական շահերը սպասարկելն է, որն ակնհայտ է և դժվար թե գտնվի մեկը, ով նրա այս քայլը արժանավայել կհամարի կամ իր ձայնով հնարավորություն կտա նման «մարդուն» խորհրդարանում հայտնվելու համար: Արամի քաղաքական կարիերան ոնց կաղում էր, այդպես էլ շարունակում է մնալ:

 

Սարգիս Հարությունյան