Խոսելով քաղաքացիական հասարակության առկայության կարևորության մասին՝ պետք է նշել, որ այն հնարավորություն է տալիս զսպել և սահմանափակել քաղաքական իշխանության բացարձակ տիրապետությունը, նպաստում է մարդկանց նյութական, հոգևոր պահանջմունքների բավարարմանը, կայունացնում հասարակական հարաբերություններն ու գործընթացները:

 

Այս ամենի առկայությամբ էլ պայմանավորված են քաղաքացիական հասարակության կարևորությունը, նրա գոյության անհրաժեշտությունը ժողովրդավարական պետություն հաստատելու գործում, քանի որ ժողովրդավարության կարևոր տարրերից մեկի՝ պետության կառավարման գործընթացում քաղաքացիների ակտիվ մասնակցության ապահովումը կարող է իրականանալ միայն քաղաքացիական հասարակության առկայության դեպքում:


Ճշմարիտ է նաև հակառակը. ակտիվ մասնակցությունը, մարդկանց միավորումը, դրանց համար անհրաժեշտ կառուցակարգերի և համակարգերի ստեղծումը, այսինքն՝ քաղաքացիական հասարակության ձևավորումը նշանակում է ժողովրդավարական պետության ստեղծում և զարգացում: Այդ իսկ պատճառով քաղհասարակության գոյությունը բացառվում է ոչ ժողովրդավարական վարչակարգերի պայմանններում:

 

Արմեն Հովասափյան