Արամ Սարգսյա՛ն, դու սովորական վախկոտ ես…
Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը արթնացել է: Ընտրությունից ընտրություն ոտքի կանգնող և իրեն թունդ ընդդիմադիր հորջորջող Արամ Սարգսյանը իր բան ու գործը թողել, սկսել է Գագիկ Ծառուկյանի բարի անվան հետ խաղալ: Հավանաբար՝ մոռացել է, որ իրեն ոչ ոք բանի տեղ չի դնում, իսկ ով էլ ճանաչում է, գիտի որպես Վազգեն Սարգսյանի եղբայր:
Եվ այսպես՝ այս անկարևոր և հեղինակազուրկ մարդուն, որ այս ընտրություններին էլ է արթնացել և հատուկ պատվեր է կատարում, օրեր առաջ ժողովուրդը ցույց տվեց իր դեմքը.
«Թագավոր ախպորդ խփին, ինչի՞ դրանց չսպանեցիր»: Քաղաքացիները, ինչպես գիտեք, ամենաանկեղծն են, և այդ ասելով՝ պապիկը ակնարկեց.
«Արամ Սարգսյա՛ն, դու քո եղբոր արդարությունը չվերականգնեցիր, դու վախկոտ ես, դու ինչպե՞ս ես երկիր կառավարելու»:
Հետաքրքիր է՝ այդքանից հետո նա ի՞նչ երեսով է դուրս գալիս մարդամեջ:

 

Արսեն Սանամյան