Մենք կարող ենք երկար քննարկել ու քննադատել դպրոցի տնօրեններին, բայց դրանից ոչինչ չի փոխվի: Հիշյալ կազմակերպությունը, եթե ցանկանում էր հասարակությանը օգներ, նախ թող դիմեր դատարան, ստանար թույլտվություն ու ձայնագրեր: Դրանից հետո, նրանք կարող էին դիմել դատարան ու արդարության հասնել, բայց իմիտացիան, գործից կարևոր է:
Պարզ է չէ՞, որ սա նոր երևութ չէ, իսկ հիշյալ կազմակերպության արածը հասարակական արձագանքից, մեկ երկու պատժված տնօրենից բացի ուրիշ ոչինչ չի տալու: Ընդ, որում հասարակական արձագանք ասելով, ես նկաատի ունեմ ՖԲ քննարկումները, եթե ՖԲ-ն չլիներ, այս արձագանքն էլ չէր լինի:


Ընտրություններում խաղի կանոնները հստակ են, բոլորն օգտագործում են իրենց ռեսուրսները: Մեկը՝ իր ռուպռը, մյուսը՝ գեղեցիկ թեկնածուներին, երրորդը՝ խաղաղության թեզը, 4-րդն իր գազալցակայանի աշխատողներին, 5-րդը դպրոցի տնօրեններին ու եթե մտել ես պայքարի պետք է պատրաստ լինես այս ամենին:


Աբսուրդն ու մառազմն այն աստիճանի է հասել, որ երթ են անցկացնում, որպեսզի ՀՀԿ-ին զրկեն ընտրություններին մասնակցելու իրավունքից, պարզ է չէ՞, որ պահանջը չիրականացվողների շարքից է:


Լրջանալու «Մոմենտն» տղերք և աղջկերք: Ի՞նչ է տալու այդ երթը, եթե ոչ .«Բախում ոստիկանների հետ», .«Ակտիվիստները փակեցին փողոցը» .«Հանցագործ Իշխանություններ» և նմանատիպ այլ վերնագրերով նյութերից:


Լրջանալու .«Մոմենտն» է, երբ պայքարն իմիտացիա չպետք է լինի, Հաց Բերողի համար էլ էին կոկորդները ճղում, ես ասել էի մեկ տարուց կմոռանան նրան, բայց սխալվեցի՝ պայքարի իմիտացիան մեկ շաբաթից պակաս ժամանակ տևեց:


Հ.Գ. Լրջանալու «Մոմենտն» է, իսկ մենք դրա մասին դեռ չենք էլ մտածում: Այն տպավորությունն է, որ Քաջ Նազարը այս պահին, եթե ասի, որ գետերը երկու ափ ունեն, Ֆեյսբուքում կհայտնվեն մարդիկ ու զարմացած կհարցնեն. «Ո՞նց թե գետերը երկու ափ ունեն», չեմ ցանկանում պատկերացնել, թե ինչ կկատարվի, եթե Քաջ Նազարը դա ապացուցող նկար էլ տեղադրի իր ֆեյսբուքյան էջում:

 

Էդգար Խաչատրյան