Կուզեք համաձայնվեք, կուզեք չէ, բայց ես կարծում եմ ցուցակներ հավաքող ու ցուցակագրող տնօրենները նույնպես ռեժիմի զոհերն են: Ապրեինք նորմալ երկրում ավելի բարձր մակարդակի տնօրեններ կունենայինք, իսկ նրանք էլ կզբաղվեին իրենց գործով՝ կրթությամբ այլ ոչ թե ցուցակների հավաքագրմամբ:

 


Էս տնօրենների արածը ինքնագլուխ քայլ չի այլ կազմակերպված ամենաբարձր մակարդակով՝ Հայաստանի Կառավարությունից ավելի մեծ լիազոորություններ ունեցող ՀՀԿ շտաբը ցուցակները ուղարկում ա քաղաքապետարաններին, իսկ նրանք էլ իրենց ենթակայության տակ գտնվող դպրոցներին, հնազանդվողները և գոնե մի երկու տասնյակ անուններ հավաքագրողները շարունակում են պաշտոնավարել, իսկ անհնազանդներին կպատժեն ամենակոպիտ ձևերով, որպես դաս նրանց մյուս պաշտոնակիցներին:

 


Մի ծանոթ մանկավարժ գիտեի, երկար տարիներ աշխատել էր ուսմասվար միջնակարգ դպրոցում իսկ հետո ինչ որ մի պահից սկսած Հայաստանում այլևս ոչ մի աշխատանք չէր գտնում, ու ստիպված եղավ արտագաղթել Ռուսաստանի ծայրամասերից մեկը աշխատելու և գոյությունը պահելու: Մեր մանկավարժներից կամ թեկուզ էդ ցուցակ հավաքողներից քանիսն էն պատրաստ դրան???? :/ :/ :/ :/


Հ.Գ.
Ի դեպ ցուցակագրումների համակարգը ավելի ընդգծված ձևով գործում ա նաև նախարարություններում, մեր պետական ծառայողներին ևս հարկադրում են ցուցակագրվել և տրամադրել իրենց անձնագրային տվյալները!!!

 

Կարեն Թովմասյան