ԱՄՆ-ում հանրապետականները հանրապետական մեծամասնություն ունեցող (!!!) կոնգրեսում բավարար թվով ձայններ չեն կարողանում ապահովել Օբամաքեյրը չեղարկելու ու իրենց ծրագիրը անցկացնելու համար։
Քիչ առաջ Կոնգրեսի խոսնակ Փոլ Ռայանը վերջին պահին նորից այն հանեց քվեարկությունից, արձանագրելով իր ու Թրամփի շատ լուրջ տապալումը։

 


Խնդիրն այն է, որ Թրամփը ընտրվել էր Օբամաքեյրը չեղյալ հայտարարելու և այն հանրապետականների մշակած ապահովագրական պլանով (Թրամփքեյր կամ Ռայանքեյր) փոխելու ծրագրով և արդեն ամբողջ 2 ամիս հանրապետական կոնգրեսականներին լուրջ ճնշման ու մշակման էր ենթարկում, որ օբամաքերը չեղյալ հայտարարեն։ Երեկ պետք է կայանար քվեարկությունը, բայց Կոնգրեսի խոսնակ Ռայանը, որը նաև հանրապետականների ապահովագրական ծրագրի հեղինակն է, տեսնելով, որ նույնիսկ հանրապետականներից շատերը դեմ են իրենց ծրագրին և ձայները չի հերիքում, քվեարկությունը հետաձգեց ու հայտարարեց, թե այն այսօր առավոտյան է դրվելու քվեարկության, Թրամփն էլ երեկ գնաց Կոնգրես ու հանրապետական կոնգրեականներին անձնապես զգուշացրեց, թե ով չքվեարկի կուսակցության գծով, ինքը նրա վերընտրությանը խանգարելու է ու նրա ընտրատարածքում նրա դեմ ուրիշ թեկնածու է հանելու։ Բայց դա էլ հերիք չեղավ, ու այսօր Ռայանը տեսնելով, որ հանրապետականների մի մասը էլի չի քվեարկելու իր ու Թրամփի նախագծին, ստիպված եղավ օրինագծի քվեարկությունը վերջին պահին հանել օրակարգից։

 


Սա ծանրագույն իմիջային հարված էր ինչպես սպիկեր Ռայանին, այնպես էլ Թրամփին, որոնք, պարզվում է իրենց կուսակցության մեծամասնությունն ունեցող Կոնգրեսում միասին 216 ձայն չկարողացան ապահովել այդ օրինագիծն անցկացնել կարողանալու համար։
Փաստորեն թրամփը կոնգրեսում անգամ հանրապետականների վրա կոնտրոլ չունի։
իսկ ռուսական կապերի բացահայտումը այս պայմաններում արդեն շատ մեծ սկանդալով հղի իմպիչմենտի պրոցես կարող է դառնալ։

 


Այս օրինագծի ճակատագիրը ցույց տվեց, որ Թրամփը չունի հանրապետական կոնգրեսականների անվերապահ աջակցությունը, ինչը իր դեպքում քաղաքական մահվան է հավասար...