Աղքատը կանգնել էր ճամփեզրին և օգնություն էր մուրում: Մի հեծյալ անցավ նրա մոտով և մտրակով հարվածեց դեմքին: Աղքատը նայեց հեռացող ձիավորին և ասաց.

 

- Երջանիկ եղիր:

Մեկը, ով տեսավ պատահածը և լսեց նրա խոսքերը, հարցրեց.

 

- Մի՞թե դու այդքան հանդուրժող ես:

 

- Ոչ,- պատասխանեց աղքատը,- պարզապես եթե հեծյալը երջանիկ լիներ, նա չէր հարվածի դեմքիս: