Խիտ եւ շուտ մակարդվող արյունը ինքնին հիվանդություն չի համարվում (եթե, իհարկե, խոսքը չի գնում տրոմբոֆիլիայի ժառանգական կամ այլ տեսակների մասին), սակայն այսպիսի արյունը վատ է անցնում անոթներով, ինչը մի շարք խնդիրներ կարող է առաջ քաշել:
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում արյունը ջրիկացնող եւ դրա մակարդելիությունը բարելավող սննդամթերքները: Եթե Դուք արյան խտության հետ խնդիր ունեք, ներառեք Ձեր սննդակարգում դրանք եւ օգտագործեք բուժման հետ մեկտեղ:

 

1. Հատապտուղներ (լոռամրգի, ազնվամորի եւ այլն ): Մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգում ներառել նաեւ բալը, սալորը, նուռն ու թուզը:

 

2. Սխտորն ու սոխը ոչ միայն հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք նվազեցնում են քաղցկեղի հավանականությունը, այլ նաեւ այնպիսի նյութեր, որոնք քայքայում են տրոմբերը: Այդ պատճառով «խիտ» արյուն ունեցող մարդիկ անպայման պետք է ներառեն դրանք իրենց ամենօրյա սննդակարգում:

 

3. Ցիտրուսները (հատկապես լիմոնն ու նարինջը) նույնպես ջրիկացնում են արյունը:

 

4. Ձիթապտղի ձեթը նույնպես ցածրացնում է արյան մակարդելիությունը եւ օգտակար է մարսողական համակարգի համար:

 

5. Կարմիր գինին, ինչպես նշում են մասնագետները, եւս ջրիկացնում է արյունը, սակայն չարաշահել այն խորհուրդ չի տրվում: Օրական կարելի օգտագործել 30-50 գրամ:

 

6. Կակաոն, իմբիրը, սեւ դառը շոկոլադը նույնպես կարող են օգտակար լինել «խիտ» արյան դեպքում:

 

7. Յուղոտ տեսակների ձկնեղենը (սկումբրիա, ստավրիդա, ծովատառեխ ) եւ ձկան յուղը եւս պետք է ներառել սննդակարգում: Դրանք օգտակար են ոչ միայն արյան, այլ ամբողջ օրգանիզմի համար:

 

8. Դափնու տերեւ: Մասնագետները խորհուրդ են տալիս 3-4 տերեւ ավելացնել ճաշի մեջ:

 

9. Արեւածաղիկն ու ընկուզեղենը եւս շատ օգտակար նյութեր են պարունակում եւ պետք է ընդրկված լինեն սննդակարգում:

 

10. Որոշ խմիչքներ նույնպես կարող են օգտակար լինել արյան բարձր մակարդելիության դեպքում: Մասնավորապես՝ տոմատի հյութը, կանաչ թեյը եւ, իհարկե, սովորական ջուրը: