ՏԱՍԸ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ


Ես եմ քո Տեր Աստվածը: Ինձնից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար:
Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքերում՝ ջրերի մեջ, որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես, երկրպագես և պաշտես:
Քո Տեր Աստծու անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում:


Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն: Վեց օր պիտի աշխատես և պիտի կատարես քո բոլոր գործերը: Յոթներորդ օրը քո Տեր Աստծու հանգստի օրն է: Այդ օրը դու ոչ մի գործ չպիտի անես, ոչ էլ քո տղան ու աղջիկը, քո ծառան ու աղախինը, քո էշն ու եզը, քո բոլոր անասունները, քեզ մոտ գտնվող օտարականն ու քեզ մոտ բնակվող պանդուխտը, որովհետև Տեր Աստված վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամենը, ինչը դրանց մեջ է, իսկ յոթներորդ օրը հանգստացավ: Դրա համար էլ Տերն օրհնեց յոթներորդ օրը և այն սուրբ հռչակեց:


Պատվիր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տեր Աստված տալու է քեզ:


Մի՛ սպանիր:
Մի՛ շնացիր:
Մի՛ գողացիր:
Սուտ վկայություն մի՛ տուր ուրիշի դեմ:
Աչք մի՛ ունեցիր ուրիշի ո՛չ տան, ո՛չ ագարակի, ո՛չ կնոջ, ո՛չ ծառայի, ո՛չ աղախնու, ո՛չ նրա եզի, ո՛չ նրա էշի, ոչ նրա անասունի, ոչ էլ այն ամենի վրա, ինչ ուրիշինն է:
(Ելից գիրք 20:2-17)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան