Երկու օր է բելառուսական և ադրբեջանական ԶԼՄ-ները հատուկ ուշադրություն են դարձնում մարտի 19-ին Գոմելի օդանավակայանում "ձերբակալված" հայկական "ռադիոակտիվ" օդանավին և այդ կապակցությամբ Բելառուսի բռնապետի ՀԱՏՈՒԿ հայտարարությանը...
Բացարձակ մտադրություն չունեմ անդրադառնալու այդ դեպքին և դրա հանցավոր լինելուն,եթե իհարկե դա նախապես պայմանավորված թռիչք-գործարք չի եղել...

 


Ինձ այլ հարց է հետաքրքրում...Մի թե մեր գործարարները,մեղմ ասած,այդքան միամիտ էին,որ բլոգեր Լապշինի դեպքից հետո հույս ունեին որևէ բնագավառում համագործակցել Իլհամ Ալիևի ամենամոտ ընկերոջ՝ Լուկաշենկո կոչվածի հետ...Այդքա՞ն պրիմիտիվ լինել և այդ պրիմիտիվության պատճառով հարվածել սեփական Հայրենիքին...Այսպիսի բան կարող էր անել տարրական ԱՆԳՐԱԳԵՏ և տրամաբանությունից զուրկ անձը...
Մեր իշխանությունները գերադասում են փակագծերը չբացել...Սակայն բելառուսա-ադրբեջանական տանդեմն այս ամենն ուղղում է Հայաստանի դեմ...

 


Հուսով եմ ՀՀ իշխանությունները վերջնականապես համոզվեցին,որ Բելառուսը Հայաստանին բարեկամ երկիր չէ,եթե չասեմ ավելին...Լապշինին Ադրբեջանին հանձնելուց հետո ՀՀ իշխանություններն ամեն ինչ արեցին,որ հանկարծ չվիրավորեն Եվրոպայի վերջին բռնապետ Բատկային...Սակայն Ալիևի կողմից գնված Լուկաշենկոն ևս մեկ անգամ ՀՀ իշխանություններից ցույց տվեց,թե ում դաշտում է խաղում և ինչ պետք է պաշտոնական Երևանը ապագայում ակնկալի Մինսկից...

 

Գագիկ Համբարյան