Վերջին շրջանում, ավելի կոնկրետ Լապշինի ձերբակալությունից հետո, Արցախում իրարանցում սկսեց՝ լավ իմաստով: Հազար ու մեկ երկրից Արցախ ժամանեցին լրագրողներ, բլոգգերներ, պաշտոնյաներ ու վստահ եմ նաև պարզապես տուրիստներ:


Ասում են, Իլհամ Ալիևը յուր պաշտպանության նախարարի հետ արդեն քանի օր է փակվել է սեփական աշխատասենյակում և «սև ցուցակ» կոչված թղթի կտորն են update անում:
Սրանց ամենաուժեղ հարվածը կլինի այն ժամանակ, երբ ՊՆախարար Վիգեն Սարգսյանը կարողանա մի քանի երկրի ՊՆախարարների հրավիրի Արցախ՝ ոչ պաշտոնական հանդիպման, պարզապես մի քանի օր Արցախում շրջեն աշխարհի մի քանի երկրների նախարարներ, գեներալներ ու այլ զինվորալաններ:


Ու այն պահին, երբ Զաքիր Հասանովը շնչակտուր բացի Իլհամ Ալիևի աշխատասենյակի դուռը, կտեսնի ածելին երակների վրա դրած ու հոնգուր-հոնգուր բառաչող սուլթանի տղուն:

 

Աշոտ Ասատրյան