Արամսարգսյանները ընտրությունների հետ կանցնեն կգնան

Իշխանությունը հաճախորդների պակաս երբեք չի ունեցել: Հաճախորդության ինստիտուտը ամենագործուն ինստիտուտն է, քանի որ այստեղ գործում է մի կարևոր կանոն՝ քողարկված լինելը: Այսինքն իշխանության հաճախորդը միշտ հանդես է գալիս ընդդիմադիրի դիմակի ներքո, իսկ տակից կատարում այն հրահանգները, որոնք ստանում է: 
Նման գործի այսօր լծված է ԵԼՔ դաշինքի առաջորդներից մեկը՝ Արամ Զավենի Սարգսյանը, որը ընտրարշավի սկզբից իր գրեթե բոլոր ելույթներում անպայման անդրադառնում է «Ծառուկյան» դաշինքին: Իսկ պատճառը, թերևս, այն է, որ «Ծառուկյան» դաշինքի անշեղորեն աճող վարկանիշը արդեն ամենուր լուրջ մտահոգություն է առաջացնում, ինչի պատճառով գործի են դրվում նմանատիպ գործիչներ:
Արամ Զ. Սարգսյանը, իհարկե, կարող է կատարել իր հաճախորդությունը, վայրահաչել և զազրախոսել, սակայն Արամ Սարգսյանը ինքը ունի բազմաթիվ թույլ կողմեր: Իսկ դրանցից կարևորագույնը այն է, որ Արամ Սարգսյանը ինքնաբավ գործիչ չէ: Նրա բախտը պարզապես բերել է, որ նա Վազգեն Սարգսյանի եղբայրն է, այսինքն նրան, որպես Արամ Սարգսյանի, գուցե երբեք էլ չճանաչեին, եթե նա չլիներ Վազգեն Սարգսյանի եղբայրը:
Եվ այժմ, երբ Արամ Սարգսյանը որպես քաղաքական գործիչ իրենից բան չի ներկայացնում, ունի զրոյական վարկանիշ, հանկարծ որոշում է քննադատել ամենաբարձր վարկանիշն ունեցող քաղաքական ուժին:
Հասկանալի է, որ «Ծառուկյան» դաշինքը դրանից չի տուժելու, քանի որ նման տասնյակ և անգամ հարյուրավոր արամսարգսյաններ են զազրախոսել «Ծառուկյան» դաշինքի մասին: «Ծառուկյան» դաշինքը չի տուժելու, բայց այ Արամ Սարգսյանը հաստատապես տուժելու է, քանի որ դրանով վնաս է հասցնում ոչ միայն իրեն, ապացուցելով որ ասելիք չունի, այլ նաև իր դաշինքին, քանի որ իր ցածր վարկանիշն ու վայրահաչությունը ինքնաբերաբար անդրադառնում է սեփական դաշինքի առանց այն էլ բավական ցածր վարկանիշի վրա:
Ի դեպ, հիշեցնենք, որ Արամ Սարգսյանը եղել է նաև ՀՀ նախկին վարչապետ, բարձր պաշտոնյա, որը այսօր խոսում է ժողովրդի վիճակի մասին, այնինչ ժամանակին բացարձակապես ոչինչ չի արել այդ վիճակը բարելավելու համար: Նրա վարչապետության ժամանակ Մոսկվա կատարած պաշտոնական միակ այցը առայսօր հիշվում է որպես անեկդոտի թեմա,քանի որ այսօր հոխորտացող ու իրեն խելացի գործչի տեղ դնող Արամ Սարգսյանը այն ժամանակ ցույց էր տվել, որ որպես վարչապետ բացարձակապես չի տիրապետում երկրի խնդիրներին և իր գյուղից բացի ուրիշ ոչնչի մասին տեղեկացված չէ:
Սեփական անփառունակ անցյալը ոչնչով չես քողարկի: Ժողովուրդը շատ լավ գիտի, թե ով ով է: Արամսարգսյանները և նրա նման օդի մեջ խոսացողները ընտրությունների հետ կանցնեն կգնան, իսկ ժողովրդի կողքին կանգնած, ժողովրդի համար իրական գործ անող գործիչները, ինչպիսին Գագիկ Ծառուկյանն է, կմնան: Իսկ արամսարգսյանները թող խոսեն, դրանով նրանք իջեցնում են սեփական գնահատականը, քանի որ այսօր բոլորն էլ գիտեն, որ առանց պատվերի ոչ ոք չի խոսում: