Բշտիկները դեմքից հեռացնելու համար կարող է բավական երկար ժամանակ պահանջվել։ Fithacker.ru կայքը գրում է, որ դրանց մի մասից ազատվելը բավական բարդ է լինում, քանի որ դրանք մաշկի խորքում են։ Գոյություն ունի միջոց, որը կօգնի հեշտությամբ լուծել այս խնդիրը։ Հարկավոր է • 1 ճաշի գդալ անանուխով ատամի մածուկ

 

• 1 թեյի գդալ աղ

 

• 2-3 սառույց։ Ինչ է հարկավոր անել 1. Խառնեք աղն ու ատամի մածուկը։ 2. Խառնուրդը քսեք այն հատվածին, որտեղ բշտիկներ կան, և թողեք 5 րոպե։ 3. 5 րոպե անց մի փոքր ջուր ավելացրեք և զգուշությամբ մերսեք շրջանաձև շարժումներով։

 

4. Երբ մաշկը մաքրվի, այդ հատվածը լվացեք սառույցով։ Ինչպես է սա աշխատում։ Աղը հաջողությամբ մաքրում է մաշկը, քանի որ բնական հակաբիոտիկ է։

 

Անանուխով ատամի մածուկն օգնում է սպանել բակտերիաները։ Մի անհանգստացեք, եթե քիթը կարմրում է։ Դա կարճ է տևում։ Եթե չոր մաշկ ունեք, խոնավեցնող կրեմ օգտագործեք։