Ինձ սխալ չհասկանաք կամ հասկացեք այնպես ինչպես կարող եք, բայց ես կյանքում մեկ այլ մարդու արարքը ինձ համար, որպես չափման միավոր չեմ ընդունել: Մեկից կարողացել եմ մի քիչ ավել անել, մեկից կարողացել եմ մի քիչ պակաս, բայց կյանքում դրա հաշվին ինձ չեմ գցել ու առավել ևս դիմացինին իմ հաշվին չեմ գցել: Այսքան ժամանակ հասկացել եմ, որ ամեն մարդ ունի իր սեփական չափման միավորը, դրանով պետք է ապրի ու չխառնի մնացածին դրան:

 


«Հաց բերող» Արթուրի մահվանից հետո շատ եմ կարդացել՝ մենք ով ենք որ նրա մասին խոսենք, ես ինձանից ինչ եմ ներկայացնում նրա համեմատ, նա արեց, մենք չարեցինք և այլն: Քայլը ինչքան էլ հարգանքի արժանի է, բայց դա թույլ չի տալիս անուն դնել մի ողջ ազգի կամ հենց սեփական անձին: Մեկը հաց է տանում, մյուսը մեկ այլ պիտանի բան է անում, մյուսը ցույցեր է կազմակերպում, մյուսը իր մասնագիտությամբ է փորձում օգնել և այլն:

 


Ամեն մեկը իր ապրած կյանքով «Հաց բերող» է ու «Հաց բերող» դառնալու համար պետք է անպայման հաց տանել, «Հաց բերող» դառնալու համար բավական է ճիշտ ապրել, հարգել դիմացինին, բարեխիղճ լինել, չթքել հայրենիքի վրա, չօգտագործել մարդկանց, վարվել նրանց այնպես ինչպես կցանկանաս քո հետ վարվեն:
Հավատացեք Արթուրը, եթե հիմա ողջ լիներ նա հաստատ ոչ մեկին երեսով չէր տալու իր արածը, ավելին ասեմ նա ոչ մեկին թույլ չէր տալու, որ իր արածը երեսով տան: Մի եղեք Արթուրից ավել Արթուր:

 

Աշոտ Ասատրյան