Վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ընտրությունները բնականաբար ենթադրում են մրցակցություն, սակայն մրցակցության վերածումը բռնության որևէ կերպ ընդունելի չի կարող լինել, և ես խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում ցանկացած անձի կողմից: Անկախ քաղաքական պատկանելությունից, զբաղեցրած պաշտոնից կամ ճանաչելիությունից՝ բոլոր նրանք, ովքեր Ջրառատում խախտել են օրենքը, ենթակա են պատասխանատվության:

Ես տեղյակ եմ, որ իրավապահ մարմինները արդեն իսկ իրականացնում են անհրաժեշտ օպերատիվ և քննչական գործողությունները՝ նշված դեպքին օբյեկտիվ և բազմակողմանի իրավական գնահատական տալու համար: Վստահ եմ, որ հետագա զարգացումների մասին օրենքով թույլատրելի շրջանակներում իրավապահ մարմինները դեռ լրացուցիչ հրապարակային տեղեկություններ կտրամադրեն»: